Հայտնի է, թե ում են փոխանցվել Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի մանդատները
Հասարակություն![Հայտնի է, թե ում են փոխանցվել Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի մանդատները](/timthumb.php?src=disc/20-11-23/331e382d9044fd9c94f7087cbff2c987.jpg&w=780)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։
Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։
![](banners/armflix.jpg)