Ձեռքսեղմումը կարող է շատ բան պատմել ձեր սեռական կյանքի մասին Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Երևանում և մարզերում լույս չի լինելու Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները Ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Հայտարարագրման ենթակա՞ են նպաստները, խնայողությունները, ալիմենտը․ ՊԵԿ անդրադարձը 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կալանքը մտել է ուժի մեջ Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը ԱԺ պատգամավորները գործուղվում են Վիեննա Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։

«Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից։

Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։

Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են ապագա օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։

Հանդիպման ավարտին, Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի, քննարկվել են հարակից իրավական ակտեր։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ ՀՀ Աժ պատգամավորների հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձեռքսեղմումը կարող է շատ բան պատմել ձեր սեռական կյանքի մասին Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Երևանում և մարզերում լույս չի լինելու Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքներըԱպօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Հայտարարագրման ենթակա՞ են նպաստները, խնայողությունները, ալիմենտը․ ՊԵԿ անդրադարձը 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կալանքը մտել է ուժի մեջ Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը ԱԺ պատգամավորները գործուղվում են Վիեննա Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Թուրքիայում լայնածավալ զորավարժություններ են, մասնակցում է նաև Ադրբեջանը Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են բեռնատարն ու Mercedes-ը. կան զոհեր ու վիրավորներ Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «դատավարությունը» Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Ի՞նչ է կատարվում այս պահին ԲԴԽ-ում. 168.am Սոչիից թռչող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարելՑանկանում եմ ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ. Արման Ծառուկյան Արսենալը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի (տեսանյութ) ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել էԹրամփի՝ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը դադարեցնելու որոշման ազդեցությունը՝ Հայաստանում 36 ժամ ջուր չի լինելու ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալԳեղարքունիքում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ինչ է շագանակագեղձի ադենոման կամ գերաճը. հարցեր բժշկին (տեսանյութ) Մարմնավաճառ եմ վարձել, որպեսզի «սովորեցնի» ինձ սեքսով զբաղվել․ Իտալացի արքայազն (լուսանկարներ)Այրվել է գյուղացու հավաքած անասնակերը Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ վիրավոր կա Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց Թրամփի զանգվածային ծրագիրը անորոշություն է բերում առողջ տնտեսությանը․ CNNՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայտնի է՝ որքան գումար է ստանալու Նեյմարն Ալ-Հիլալը լքելու դեպքում Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Ավինյան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը լույս կընծայվի 2025 թվականին Արարատ Միրզոյանը Մոսկվայում այցելել է Տրետյակովյան պատկերասրահ Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան Հայ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերը պատրաստվում են համահայկական ուխտագնացության դեպի Մայր Հայրենիք Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան Իրանը չի բանակցում իր ռազմական կարողությունների շուրջ (տեսանյութ) Պետության ղեկավարի պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած անձին թվում է, թե վարչապետի պաշտոնը բլոգերի, տիկտոկերի, խմբագրի, ընդդիմադիրի, կլոունի կարգավիճակների յուրօրինակ միքս է․ ՕհանյանԹրամփն ունի հսկայական ուժ, որը թույլ կտա նրան սկսել իր նոր «Ոսկե Դարը». CNNԹեհրանում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը (տեսանյութ) Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը Թուրքիայում սուգ է հայտարարվել Կոռուպցիայի ընկալման թվով աշխարհի առաջատար երկրներում համատարած նման հայտարարագրում գոյություն չունի Հայտարարագրողն էլ են իրենք, գանձողներն էլ են իրենք. քաղաքացի (տեսանյութ) Կառավարությունը հայտարարագրման էլեկտրոնային ստորագրության համար ժողովրդից քերելու է տարեկան 20 մլն դոլար․ Առաքելյան
Ամենադիտված