Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի․ պատգամավոր
Բլոգոսֆերա![Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի․ պատգամավոր](/timthumb.php?src=disc/22-11-23/3e1de930e4d3de4a213e32821115e0cb.jpg&w=780)
Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի թեմայի նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր Ցեղասպանության դրդելուն:
Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանի կազմում արցախցիների ցանկացած կարգավիճակ լուրջ անվտանգային խնդիր է պարունակում:
Ինքնորոշման գործընթացը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և արցախցիների հռչակած սկզբունքների վրա, նաև նպատակ էր հետապնդում ամուր անվտանգային երաշխիքներ ստեղծել, որովհետև դրա այլընտրանքն Արցախի անկումն ու արցախցիների բռնի տեղահանություններն էր ենթադրում:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու որպես հետևանք` ինքնորոշման իրավունքի մերժումը, տապալեցին այն բարդ ու նուրբ պրոցեսները, որոնք աստիճանաբար տանում էին արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը»:
![](banners/armflix.jpg)