20-ամյա Ստյոպա Մկրտչյանը գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը
Սպորտ![20-ամյա Ստյոպա Մկրտչյանը գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը](/timthumb.php?src=disc/22-11-23/7b117492a3972041af6b70f8fc7ed9d5.jpg&w=780)
20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ից։
Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում։
![](banners/armflix.jpg)