Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է
Հասարակություն![Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը բացվել է](/timthumb.php?src=disc/23-11-23/34a333ba125cd5ae5e1ed5b756c78140.jpg&w=780)
«Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Երեկվանից անցումը թույլատրված էր միայն մարդատար մեքենաների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով, պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո:
![](banners/armflix.jpg)