Երուսաղեմի լատինական նախկին պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»՝ աջակցելու հայկական թաղամասի պաշտպանության շարժմանը
Հասարակություն![Երուսաղեմի լատինական նախկին պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»՝ աջակցելու հայկական թաղամասի պաշտպանության շարժմանը](/timthumb.php?src=disc/23-11-23/b3dd3b8db4ddaf3b7964accf36e90541.jpg&w=780)
Միշել Սաբբահը, ով 1987-2008թթ.-ին ծառայել է որպես Երուսաղեմի լատինական պատրիարք, այցելել է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներին՝ ի նշան համերաշխության։
«Կովերի պարտեզի» վիճելի տարածքում նա խրախուսանքի խոսքեր է ուղղել հայկական իրավունքների համար պայքարողներին՝ ասելով. «Առաջ՝ ձեր արդար պայքարով, արդարությունը կհաղթի»։
Այդ մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության շարժման X-ի միկրոբլոգից։
![](banners/armflix.jpg)