ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Հասարակություն![ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել](/timthumb.php?src=disc/23-11-23/a9c81998782a704a225f659f623c92cb.jpg&w=780)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի (Արցախ – խմբ․) 18 դիտակետերում», հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակում օրվա ընթացքում փակվել է Լաչինի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 12 հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ։
Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»,– ասվում է հաղորդագրությունում։
![](banners/armflix.jpg)