Այս գիշեր Մոլդովական փողոցում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ Սյունը շրջվել է մեքենայի վրա
Արտակարգ Պատահար![Այս գիշեր Մոլդովական փողոցում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ Սյունը շրջվել է մեքենայի վրա](/timthumb.php?src=disc/24-11-23/ce898f7fed52ddd9c7d98b940a349f79.jpg&w=780)
Նոյեմբերի 24-ին` ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա էլեկտրական լարեր են ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունիցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, որը շրջվել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի վրայից հեռացրել շրջված սյունը։
![](banners/armflix.jpg)