ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը 15 րոպե անց խախտվել է
Աշխարհ![ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը 15 րոպե անց խախտվել է](/timthumb.php?src=disc/24-11-23/1a27840f7c6a825e45110dd26a391d13.jpg&w=780)
Նոյեմբերի 24-ին հրադադար է սկսվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Հրատարակության համաձայն՝ Գազայում պահվող 13 պատանդներ, ինչպես նաև իսրայելական բանտերից անորոշ թվով պաղեստինցի բանտարկյալներ այսօր ազատ կարձակվեն։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև զինադադարը համաձայնեցվել է Քաթարի միջնորդությամբ։ Միաժամանակ, ժամանակավոր զինադադարից մի քանի ժամ առաջ Գազայի հատվածին հարող իսրայելական քաղաքներում հնչել են ազդանշանների ձայներ։ Բացի այդ, հաղորդվել է Գազայի հատվածի ակտիվ գնդակոծման մասին։
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում անհայտ պաղեստինցի զինյալները 15 րոպեի ընթացքում խախտել են հրադադարը։ Մասնավորապես, Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է Իսրայելի հարավային ուղղությամբ արձակված հրթիռը։
Դեռևս պարզ չէ, թե որ խմբավորումն է պատասխանատու հրթիռի արձակման համար։
![](banners/armflix.jpg)