Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
Քաղաքական![Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ](/timthumb.php?src=disc/24-11-23/eee0b51a58e5c0e8648c315a75bf75fb.jpg&w=780)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Իբրև Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամութայան խմբի նախագահ, Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Թըրներին՝ Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը։
Իշխան Սաղաթելյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։
Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ։
![](banners/armflix.jpg)