Քերոբյանը մեկնել է Իտալիա՝ զբոսաշրջության ֆորումին մասնակցելու
Տնտեսություն![Քերոբյանը մեկնել է Իտալիա՝ զբոսաշրջության ֆորումին մասնակցելու](/timthumb.php?src=disc/24-11-23/8f22e66f0bd8c36523d354be64055dd1.jpg&w=780)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային առաջին ֆորումին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։
![](banners/armflix.jpg)