Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գազայում մարտերի վերսկսմանը
Աշխարհ![Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գազայում մարտերի վերսկսմանը](/timthumb.php?src=disc/24-11-23/3b457f51bf3039447610af785f70c530.jpg&w=780)
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մնալ Գազայի հատվածի ներսում գտնվող իր ներկայիս դիրքերում և շուտով՝ հումանիտար դադարի ավարտից հետո, կպատրաստվի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին։
«Գազայում առավոտյան ժամերից մեր ուժերը պատրաստվել են հրադադարին։ Հրամանատարները հրահանգավորում են անցկացրել մեր ուժերի համար, մեր զինվորների անվտանգությունը՝ դա ամենակարևոր առաջնահերթությունն է Գազայում մեր բանակի համար»,- ասել է նա։
Հագարին նշել է, որ առաջիկա օրերին Իսրայելի պաշտպանական ուժերը կշարունակեն նախապատրաստվել ռազմական գործողությունների վերսկսմանը։
![](banners/armflix.jpg)