«Ժողովուրդ». Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն
Հայկական Մամուլ![«Ժողովուրդ». Արցախի պատգամավորները մյուս շաբաթ նիստ կհրավիրեն](/timthumb.php?src=disc/25-11-23/a6b049b39902e1f496d69339d4b271c4.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Ինչպես տեղեկացանք, նիստի օրակարգը եւ անցկացման հստակ օրը դեռ որոշված չէ. քննարկումներ են ընթանում այս մասով: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են իրենց համաձայնությունը՝ նիստին մասնակցության մասով:
Թե ինչ արդյունք կտա Արցախի Ազգային ժողովի նիստը, ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը»:
![](banners/armflix.jpg)