Գազայում ավելի քան 2 միլիոն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ
Աշխարհ![Գազայում ավելի քան 2 միլիոն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ](/timthumb.php?src=disc/25-11-23/eb2797473145c1d3ddfed97d87a2b22a.jpg&w=780)
Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության X սոցիալական մեդիայի հաղորդագրության մեջ ասվում է, որ կարիքավորներին օգնելու համար ՊՀԾ-ին և գործընկերներին անհրաժեշտ է ավելի լավ հասանելիություն և ռեսուրսներ, ինչպիսիք են վառելիքը, գազը և հաղորդակցությունը:
ՊՀԾ-ն մտադիր է պարենային օգնություն տրամադրել առնվազն 1,1 միլիոն մարդու։ Կազմակերպության հաշվարկներով՝ արդեն օգնություն է ստացել ավելի քան 555 հազար պաղեստինցի։
Նախկինում ՊՀԾ-ն հայտարարել էր, որ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատված է մատակարարվել անհրաժեշտ սննդի միայն 10%-ը։
![](banners/armflix.jpg)