Իսրայելը մտադիր է հումանիտար դադարից անմիջապես հետո վերսկսել գործողությունները Գազայում
Աշխարհ![Իսրայելը մտադիր է հումանիտար դադարից անմիջապես հետո վերսկսել գործողությունները Գազայում](/timthumb.php?src=disc/25-11-23/3f396111c39887f88c8fb1ec3939da95.jpg&w=780)
Իսրայելական բանակը մտադիր է շարունակել ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ առնվազն մինչև այնտեղ պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը, իսկ անկլավում մարդասիրական ներկայիս դադարի ավարտից անմիջապես հետո ռազմական գործողությունները պետք է վերսկսվեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներից մեկն այցելության ժամանակ։
«Մենք մտադիր չենք, չենք ցանկանում և պատրաստ չենք դադարեցնել այդ ջանքերը, քանի դեռ չենք վերադարձնել բոլոր պատանդներին: Մեր բարոյական պարտքն է վերադարձնել նրանց»,- ասել է ռազմական առաջնորդը, ում մեջբերում է The Times of Israel-ը:
Հալևին ընդգծել է, որ իսրայելցի զինվորականներն օգտագործում են ներկայիս դադարը՝ «սովորելու, ավելի լավ պատրաստվելու և նաև փոքր–ինչ հանգստանալու համար»:
![](banners/armflix.jpg)