Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Բաքվին
Աշխարհ![Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Բաքվին](/timthumb.php?src=disc/25-11-23/dc9ee6bb83e86eaaf7d6d5102a4e01cb.jpg&w=780)
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ «Revival P» ականազերծման մեքենայացված սարք մատակարարելու համար:
«Ադրբեջանն Ուկրաինա է մատակարարել «Revival P» ականազերծման մեքենայացված սարք: Այս մեքենան արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներին կօգնի իրականացնել ապաօկուպացված տարածքների հումանիտար ականազերծում»,- նշել է դիվանագետը X-ի իր միկրոբլոգում:
![](banners/armflix.jpg)