Եգիպտոսն ու Կատարը բանակցություններ են վարում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ
Համաշխարհային Մամուլ![Եգիպտոսն ու Կատարը բանակցություններ են վարում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ](/timthumb.php?src=disc/25-11-23/da171438568dc30e93959b4bc5f04625.jpg&w=780)
Կատարը և Եգիպտոսը բանակցություններ են վարում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հետ կապված խնդիրը լուծելու համար, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«Եգիպտոսը և Կատարը բանակցում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման հետ կապված խնդիրը լուծելու համար»,- ասվում է նյութում։
Նոյեմբերի 25-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադները, հայտարարեցին իսրայելցի պատանդների երկրորդ խմբի ազատ արձակման հետաձգման մասին, քանի որ Իսրայելը չի կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները, ներառյալ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը Գազայի հատվածի հյուսիս։
![](banners/armflix.jpg)