Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել պատանդների ազատ արձակման հարցով
Աշխարհ![Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել պատանդների ազատ արձակման հարցով](/timthumb.php?src=disc/25-11-23/cee40ef33684894a2ff6b6afe525adbd.jpg&w=780)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շտապ խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարության հետ՝ քննարկելու, թե արդյոք Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման երկրորդ փուլն ընթանում է ըստ պլանի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նրա գրասենյակին հղումով։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրավիճակի գնահատման հանդիպում է անցկացրել անվտանգության բոլոր ուժերի ղեկավարության հետ՝ համոզվելու համար, որ գործարքի երկրորդ փուլը ընթանալու է այնպես, ինչպես նախատեսված է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այս, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ բրիգադները», հայտարարել էր, որ հետաձգել է իսրայելցի պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, Իսրայելը չի կատարում գործարքի իր մասը:
![](banners/armflix.jpg)