Սպիտակում 50-ամյա քաղաքացին ընկել է ձորը
Արտակարգ Պատահար![Սպիտակում 50-ամյա քաղաքացին ընկել է ձորը](/timthumb.php?src=disc/26-11-23/dee7fbf1ac437dea2ceec25b606e977d.jpg&w=780)
Նոյեմբերի 25-ին, ժամը 23։21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները պարանային աշխատանքների օգնությամբ տուժած Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) դուրս են բերել ձորից (մոտ 40 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
![](banners/armflix.jpg)