Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին
Քաղաքական![Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին](/timthumb.php?src=disc/26-11-23/3bcb4e4d62460aabc289ecfcb24a9983.jpg&w=780)
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Խոսելով Հայաստանի դիրքորոշումից Պեսկովը նշել է. «Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել, ՀԱՊԿ-ը մնում է պահանջված»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին։
![](banners/armflix.jpg)