Մեծավան գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք
Հասարակություն![Մեծավան գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք](/timthumb.php?src=disc/26-11-23/4a3e74364d206a533798b879421442aa.jpg&w=780)
Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։
![](banners/armflix.jpg)