Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. DAF բեռնատարը «Պուշկինյան» 3-րդ ոլորանում կողաշրջվել է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Վազգեն Պ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի 3-րդ ոլորան ընկած հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առկա է եղել վառելիքի արտահոսք:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
