Գորիս քաղաքում ավտոմեքենա է այրվել
Հասարակություն![Գորիս քաղաքում ավտոմեքենա է այրվել](/timthumb.php?src=disc/27-11-23/66c365742351c0ca48c9728ca2f2425f.jpg&w=780)
Նոյեմբերի 27-ին, ժամը 02:46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 14 հասցեում այրվում է կայանած ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 03:25-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:
![](banners/armflix.jpg)