Կապանում ավտոբուս է այրվել․ տուժածներ չկան
Արտակարգ Պատահար![Կապանում ավտոբուս է այրվել․ տուժածներ չկան](/timthumb.php?src=disc/27-11-23/e8ca5d8c46cb87f23b79ea11b09d774f.jpg&w=780)
Նոյեմբերի 27-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոբուս է այրվում:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 09:59-ին: Այրվել է ավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
![](banners/armflix.jpg)