Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինի Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ Մարտիրոսյան Քաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան 

Արևմուտքը պատրաստ է զոհաբերել Հայաստանը՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար

Վերլուծական

Վերջին ամիսներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, հակառուսական հանրային տրամադրություն բորբոքելու եւ, ի վերջո, Ռուսաստանի ներկայությունից Հայաստանն ազատելու համար: Արևմուտքն իր հերթին փորձում է ոգևորել ՀՀ իշխանություններին այս խիզախ ծրագիրը կյանքի կոչելու հարցում և, բնականաբար, իր սովորության համաձայն՝ փորձում է սիրաշահել Երևանին տարատեսակ երաշխիքներ տրամադրելու խոստումներով:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վերջերս «Ցարգրադ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին, ասել էր. «Մենք նման տեղեկատվության ենք տիրապետում, որ Արեւմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին եւ թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն՝ ապահովելու ձեր անվտանգությունը»: 

Չնայած, որ Արևմուտքի իրական մոտիվացիան պարզից էլ պարզ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ՀՀ-ին խոստացված ինչ-ինչ երաշխիքների մասին: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու որևէ նպատակ կամ ծրագիր չունի:

Դիցուք՝ պաշտոնական Երևանը հրաժարվեց Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից, փոխարենն այդտեղ տեղակայվեցին ԵՄ դիտորդները: Եվ այժմ հարց է առաջանում՝ քանի՞ անգամ արևմտյան դիտորդների ներկայությունը, նրանց կազմած արձանագրությունները հետ պահեցին Ադրբեջանին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարելուց: Այս ընթացքում ԵՄ դիտորդների աչքի առաջ եկու անգամ Վերին Շորժայում և Սոթքում ադրբեջանական զինված ուժերը ռազմական էսկալացիայի էին դիմել: Որևէ գործնական քայլ ԵՄ դիտորդական առաքելության և ԵՄ անդամ երկրների ղեկավարության կողմից անշուշտ չհետևեց և դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչպես են եվրոպացիները թուղթ ու գրիչով և հեռադիտակներով ապահովելու ՀՀ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ ռազմական որևէ այլ օգնության մասին այս պահին խոսք գնալ անգամ չի կարող:

Այս համատեքստում տեղին է հիշել Ուկրաինայի հանդեպ Արևմուտքի դրսևորած քաղաքականությունը: Շաբաթներ առաջ The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ստիպված կլինի Ուկրաինային տրամադրել միայն անորոշ և ոչ բավարար համոզիչ անվտանգության երաշխիքներ, քանի որ ի վիճակի չէ ապահովել դրանց իրականացումն ապագայում։ Պարբերականը գրել էր նաև, որ առավելագույնն, ինչ ԱՄՆ-ն կարող է առաջարկել Ուկրաինային, փոխըմբռնման հուշագիրն է, որը, բնականաբար, որևէ անվտանգային երաշխիքներ չի նախատեսում: Մինչդեռ դրանից առաջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը  հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են սկսվելու անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շրջանակներում: Ավելի զգուշավոր առաջնորդները, ինչպիսին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ցանկանում էին սահմանափակվել ավելի անորոշ երաշխիքներով՝ Կիևի անվտանգության համար: Միևնույն ժամանակ նույն Մակրոնը հայտարարում էր, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ճարտարապետությունը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ապա նաեւ Բելառուսի համար: Ակնհայտ է, որ խոսքը նույն ամորֆ, որևէ գործնական քայլերի չպարտավորեցնող սիմվոլիկ բնույթ կրող երաշխիքների մասին է, որոնց  արդյունավետությունն այսօր վայելում են Կիևում:

ՀՀ իշխանությունները հաճախ են խոսում նաև Արևմուտքի օգնությամբ ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը հաղթահարելու մասին: Սակայն, այստեղ ևս փաստերը հուշում են,  որ Արևմուտքի համար, մեղմ ասած, մեկ է՝ Հայաստանը էներգետիկ անկախություն ձեռք կբերի, թե ոչ, կարևորն այս պատմության մեջ ՌԴ-ին ՀՀ էներգետիկ ոլորտից դուրս մղելն է: Բնականաբար, հետևանքների և էներգետիկ կոլլապսի համար վճարելու է հայ ժողովուրդը: Արևմուտքից էներգետիկ անկախության երաշխիքներ սպասողներին պարզապես հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չօգնեցին իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային՝ կառուցելու ատոմային էլեկտրակայան, եւ Թուրքիայի իշխանությունները դիմեցին Ռուսաստանի օգնությանը, եւ հիմա Ռուսաստանն է Թուրքիայում կառուցում 4800 մեգավատ հզորությամբ ատոմային էլեկտրակայան, որի առաջին բլոկը`1200 մեգավատ հզորությամբ, սկսեց գործել այս տարվա մայիսին:

ՀՀ իշխանությունների մեկ այլ սիրած թեմաներից մեկը՝ զենք-զինամթերքի գնման շուկաների դիվերսիֆիկացիան է, և ըստ նրանց, այստեղ ևս Արևմուտքը երաշխիքներ է տալիս, որ Հայաստանին միայնակ չի թողնի: Մինչդեռ, մինչ այս պահը միայն Ֆրանսիան է Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաներ վաճառելու պատրաստակամություն հայտնել: Այն էլ, դրանք բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում իրական մարտական գործողությունների պայմաններում։  Ավելի ուշ ֆրանսիական Ouest-France-ը գրեց, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահափոխադրիչներն ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց Կիևում դրանք համարվել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված: Ավելին՝ Ֆրանսիայի հետ սպառազինության գործարքը դժվար թե նախադեպ կհանդիսանա արևմտյան այլ երկրների համար Հայաստանի առաջ զենքի վաճառքի ճանապարհը բացելու համար։ Նախ` Հայաստանի ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են արևմտյան ռազմաարտադրական շուկայից ակտիվ գնումներ կատարելու համար։ Բայց այդ, աշխարհում ոչ միայն դեռ պահպանվում է ուկրաինական գործոնը, այլև դրան ավելացել է իսրայելականը։ Այս պայմաններում ԱՄՆ–ն և Արևմուտքն արդեն ստիպված են այդ երկու հիմնական ճակատներին սպասարկել և արևմտյան երկրները բնավ էլ հերթ չեն կանգնել Հայաստանին զենք մատակարարելու համար:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Արևմուտքը խաղում է իր խաղը, որի գլխավոր նպատակը, ոչ թե Հայաստանին օգնելն ու մեր անվտանգությունը ապահովելն է, այլ ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելը: Մեր տարածաշրջանը հայտնվել է շահերի մեծ բախման կիզակետում, իսկ Հայաստանն այդ շահերը զսպող ուժը կարող էր դառնալ՝ Ռուսաստանի հետ ամուր համագործակցությամբ, սակայն ՀՀ իշխանությունները նախընտրում են կրկին անգամ գնալ արկածախնդրության և  Հայաստանը նոր տուրբուլենտ գոտի մտցնել՝ ի օգուտ Արևմուտքի շահերի սպասարկման: Դրա դիմաց Երևանը չի ստանալու ոչինչ՝ ո՛չ էներգետիկ անկախություն, ո՛չ նոր և ավելի որակյալ ռազմամթերք, ոչ էլ անվտանգության երաշխիքներ: Իր խաղն ավարտելուց հետո Արևմուտքը զոհաբերելու է Հայաստանին և թողնելու է բախտի քմահաճույքին՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինիԱնհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ ՄարտիրոսյանՔաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքԳյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Սյունիքի մարզպետը պարգևատրումներ է արելԵկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Սիրիայում իսլամիստական ռազմական հեղաշրջման հետևանքները տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի են լինելու․ ՄարտիրոսյանԱվինյանի ընկերոջ ՍՊԸ-ն 340 մլն դրամով կվառի Երևանի գլխավոր տոնածառի լույսերըՓարիզում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Թրամփի և Մակրոնի հետ (տեսանյութ) Արցախի կորստից նրանք առանձնապես բան չեն ուզում տեսնել ու հասկանալ. Տաթևիկ Հայրապետյան Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ ԱԳ փոխնախարար «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ֆրանսիա․ սպասվում է հանդիպում Մակրոնի հետ Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Սյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե Սարգսյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 92 տարեկանում կյանքից հեռացել է Փոլ Մասլանսկին Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Աստանայի ձևաչափի նախարարները Դոհայում կայացած հանդիպմանը կոչ են արել կողմերին երկխոսել (տեսանյութ)Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն բանակցություններ սկսելու հարցումՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մոսկվան և Մինսկը պայմանագիր են ստորագրել Միութենական պետության փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան Տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Գեյր Պեդերսենի հանդիպումը. քննարկվել են մի շարք հարցերԼավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց․ Շարմազանով Իրակլի Կոբախիձեն և Չժոու Ցյանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցերՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ Սարգսյան
Ամենադիտված