«Դարի փոթորիկը». Ղրիմում 500 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության
Լուսանկարներ![«Դարի փոթորիկը». Ղրիմում 500 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության](/timthumb.php?src=disc/27-11-23/8a962693670eea520d1552f71ef6ddf4.jpg&w=780)
Սև ծովում մոլեգնող հզոր փոթորկի պատճառով` Ղրիմում մոտ 500 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Նրա տեղեկություններով՝ ամենաշատը տուժել են թերակղզու Սևծովյան, Սակի, Բելոգորսկի, Սիմֆերոպոլի, Օկտյաբրսկի, Բախչիսարայ և Լենինսկի շրջանները։ «Պոսեյդոն» մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ Ղրիմի հարավային և հարավարևելյան ափերի մոտ ալիքները հասնում են 8-9 մետրի։
Տեղական Telegram ալիքները գրում են, որ քամին պոկում է տանիքներ, տապալում ծառեր ու էլեկտրասյուներ։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները Սև ծովում տեղի ունեցած փոթորիկը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղն են անվանում։
![](disc/27-11-23/5775663ca079016cc9f013fe89fe36fc.jpg)
![](disc/27-11-23/b211cd491eb86cdcb7bd0984e6c131b3.jpg)
![](disc/27-11-23/1ddb65dc3a9fbf18449ef980e2cdf161.jpg)
![](disc/27-11-23/3e3a3a48ec7314549a29f25694e2ad60.jpg)
![](disc/27-11-23/e01a7996d86125af510eecdcd9480b88.jpg)
![](disc/27-11-23/ac22b302d148f86d62e26d53d0c0c200.jpg)
![](disc/27-11-23/12dcd76894adc784c81f37bba88bf70c.jpg)
![](banners/armflix.jpg)