Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին «Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ) Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը 

«Դարձի՛ր նման քո պետությանը՝ ազատ, ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ». Փաշինյանը՝ Երևանի թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է  821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել իրադարձության կարևորությունը. «Ընդունված է համարել, որ  կարևոր իրադարձությունները տեղի են ունենում կառավարական շենքերում, ինչը սխալ չէ իհարկե, բայց ես հավատում եմ, որ երկարաժամկետ ռազմավարական  առումով  մեր երկրի ապագայի համար ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում այսպիսի շենքերում՝ այն դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ ձևավորվում են մեր երկրի ապագայի մասին պատկերացումներն այն մարդկանց մտքում, ովքեր պիտի իրագործեն այդ պատկերացումները: Եվ այս առումով նման դպրոցների ստեղծումը, ֆիզիկական պատշաճ միջավայրի ձևավորումը չափազանց կարևոր է, որովհետև բազմիցս եմ ասել՝ քաղաքաշինությունը և քաղաքաշինական օբյեկտները մեր մտածողության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր  նպաստել են դպրոցի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն  է հայտնել  նաև Ասիական զարգացման բանկին  համագործակցության համար և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, կզարգանա: Դիմելով աշակերտներին՝ վարչապետը նշել է. «Այսօր դպրոցը մենք հանձնում ենք ձեզ և իրականում շենքը դուք պետք է ապրեցնեք: Եվ ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության գիտակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելով և ըմբռնելով, Հայաստանի Հանրապետությունն առանցքում ունենալով: Սա չափազանց կարևոր է: Ես նաև ուզում եմ, որ մենք մեր բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել հետևյալ պայմանները՝  յուրաքանչյուր աշակերտ այստեղից դուրս գա ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Երեք գործոններն էլ չափազանց կարևորում եմ: Շատ կարևորում եմ, որ մենք ի վիճակի լինենք  բացահայտել, զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը, որովհետև հավատում եմ և դա իրողություն է, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Մենք պետք է կարողանանք դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, սա է, իմ պատկերացմամբ, դպրոցի ամենամեծ առաքելությունը»:

Անդրադառնալով հայրենիք, հայրենասիրություն թեմաներին՝ վարչապետը նշել է, որ վերջին շրջանում շատ է քննարկվում հայրենիքը, հայրենասիրությունը, հայրենասիրության նոր մոդելը. «Խոսքս ուզում եմ ավարտել մի այսպիսի տեքստով, որը նպատակ ունի թեզ առաջարկել հայրենասիրության նոր մոդելի և նոր պատկերացումների վերաբերյալ: Ես ուզում այս թեզը, այս պարբերությունը թողնել ձեզ և հույս ունենալ, որ այն ձեզ մտածելու առիթ կտա: Իսկ թեզը հետևյալն է.

«Հայրենիքը պետությունն է:

Սիրո՞ւմ ես հայրենիքդ,

ուժեղացրո՛ւ պետությունդ:

Այն ստեղծել ես դու: Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:

Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից:

Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը քո և/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է:

Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում:

Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ»:

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ և մեր պետությանը լինել ազատ, ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ»:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկումՈւրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին ԿոլոնաՄուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքումՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. ԳևորգյանԵրևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվիԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին«Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ)Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըՀայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանըԼեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ ՓաշինյանԴատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամԳազ չի լինելուԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆՀայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա ԱյվազյանՄիկա Բադալյանին արտաքսել են ՄոլդովայիցՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցՀայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետԱշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովումՀովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնելԳնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. ՓաշինյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրոԲա ձեզ թվում է, թե ժեխը պիտակ է կամ վիրավորա՞նք, բացարձակ, դա իրականություն է․ փաստաբանԼարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱմփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըԿիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .ՂազարյանԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի ԿիպրոսումԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանԱյսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելուՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՊարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղելՎրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել էՊետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան«Ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին». քաղաքագետՀետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում․ համայնքապետՔննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրողՓոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեցԿամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հետևել է շինարարական աշխատանքինԳյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրելՓոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքիցԵվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնումԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԼուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձեւակերպված․ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այցելել է Գեղարքունիք
Ամենադիտված