Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի
Արտակարգ Պատահար![Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի](/timthumb.php?src=disc/27-11-23/80bac37d73943d06f92629d65a5a1a26.jpg&w=780)
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում հայտնաբերվել է 34-ամյա Սարգիս Բադալյանի դիակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
![](banners/armflix.jpg)