Թուրքիայում հայտարարել են, թե Արևմուտքը պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ղարաբաղյան հարցում
Թուրքիա![Թուրքիայում հայտարարել են, թե Արևմուտքը պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ղարաբաղյան հարցում](/timthumb.php?src=disc/27-11-23/b9136560298be1faef68b848cd6a3283.jpg&w=780)
Արեւմուտքը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Դա առաջ է քաշվել որպես Թուրքիային «Eurofighters» կործանիչների մատակարարման պայման, նշել է նա։
«Նրանք փորձում են Սիրիայում ահաբեկչական «պետություններ» ստեղծել, իսկ Անկարան գործողություն է իրականացնում իր անվտանգության համար, սակայն մեզ ասում են, որ դա կխանգարի F-35 և F-16-ների գնմանը։ Մենք չենք ընդունում նման շանտաժը»,– ասել է նա։
![](banners/armflix.jpg)