Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները
Արտաքին Քաղաքական![Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները](/timthumb.php?src=disc/27-11-23/ae07980b27f3394ede5b569555dbb731.jpg&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում:
![](banners/armflix.jpg)