Պայմանավորվածություն է ձեռք բերվել իսրայելցի պատանդների 4-րդ խմբի ազատ արձակման վերաբերյալ
Աշխարհ![Պայմանավորվածություն է ձեռք բերվել իսրայելցի պատանդների 4-րդ խմբի ազատ արձակման վերաբերյալ](/timthumb.php?src=disc/27-11-23/4797a2227bd7949424b3b507a852926f.jpg&w=780)
Պաղեստինցի արմատականների կողմից Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների չորրորդ խմբի ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում է Ynet-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ազատ կարձակվի 11 մարդ՝ ինը երեխա և երկու կին։ Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ երկու մայրերը վերջին պահին են ներառվել ազատ արձակվողների ցուցակում։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագիրը երկարաձգվել է ևս երկու օրով։
![](banners/armflix.jpg)