Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ
Գիտություն և Մշակույթ![Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ](/timthumb.php?src=disc/28-11-23/f1ea7f774f312fbd61d8a6432883b3aa.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Թբիլիսիում ներկա է գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգին:
Միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։
Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ:
![](banners/armflix.jpg)