Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ մանրամասներ
Քաղաքական![Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ մանրամասներ](/timthumb.php?src=disc/28-11-23/4a522510528a3dd6783779b5b31617d9.jpg&w=780)
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարեւորությունը:
![](banners/armflix.jpg)