Հայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Աստղագուշակ փետրվարի 12-ի համար «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ Փաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ Չախոյան Դուք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին․ Արմեն Ռուստամյան Ոստիկանների վրա կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվեց Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է բանկերից ապակին, մտել ներս 2023-ի պատերազմում կռվել են միայն արցախցիները ու կռվել են մինչև վերջին վայրկյանը․ Արսեն Բաբայան Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ) 

Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների

Բլոգոսֆերա

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։

Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրկանությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։

Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիոքվ երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»։

--00—ՅՄ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Զելենսկին մտադիր է Կուրսկի շրջանը փոխանակել ուկրաինական օկուպացված տարածքի հետ․ The GuardianԱստղագուշակ փետրվարի 12-ի համար«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք․ ԹաթոյանԱռողջապահության նախարարությունը զգուշացնում էԲոսֆորը ժամանակավորապես փակ է բեռնափոխադրումների համարՓաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ ՉախոյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 12 Դուք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին․ Արմեն ՌուստամյանՈստիկանների վրա կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվեց Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ն ստիպված չի լինի գնել Գազայի հատվածը․ ԹրամփՌԴ քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է բանկերից ապակին, մտել ներս Սախալինում 300 ձկնորսով սառցակտորը պոկվել և հայտնվել է բաց ծովում 2023-ի պատերազմում կռվել են միայն արցախցիները ու կռվել են մինչև վերջին վայրկյանը․ Արսեն Բաբայան Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ)13 572 արտակարգ դեպք և պատահար, փրկված 214 մարդ․ ՆԳՆ ՓԾ–ում ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները (տեսանյութ) Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան Եղանակը՝ առաջիկա օրերինՈստիկանների հետ առերեսում է եղել՝ նրանք կտրուկ հրաժարվել են իրենց արածից․ «Հրապարակ»Փակ են Արագածոտնի մարզի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհներըՋուր չի լինելու Փնտրում եմ քեզ, դատավոր արդար, անպատվության վրեժը լուծի՛ր․ Արմեն Աշոտյան Արարատյան դաշտում և Երևանում ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք․ Գագիկ ՍուրենյանԱրցախում Բաքվի ֆաշիստական վարչակարգը իրականացնում է ամենախոշոր մշակութային ցեղասպանությունը ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստՇանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ալեն Սիմոնյան, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում․ զnhված զինծառայողի մայր ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը․ Տիգրան Աբրահամյան Ավտոբուսով եկա աշխատանքի. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Լույս չի լինի«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն«Ժողովուրդ». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ«Հրապարակ». Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են«Ժողովուրդ». Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞«Իրավունք». ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի«Ժողովուրդ». Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայումԶորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից. ՖՈՏՈ 10000 օգտատեր հայտնել է Telegram-ի խափանումների մասին (լուսանկար)Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ կիրառել Օդեսայի քաղաքապետի դեմՄալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են Տեառնընդառաջին նախատոնակ և ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է 18-24 տարեկան տղամարդկանց պայմանագրային ծառայության հավաքԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված