Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
Քաղաքական![Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան](/timthumb.php?src=disc/28-11-23/2e2872c4bdf02d5880861bbb40d67958.jpg&w=780)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ինստիտուտները գործում են, ՀՀ-ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։
Այն հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, նախագահը նշել է, որ այդ հարցը արդեն քննարկումների մեջ է:
Խաչատուրյանի խոսքով, Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը 30 տարվա ընթացքում չէր վերցնում Արցախը, ՀՀ նախագահը պատասխանել է. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»:
![](banners/armflix.jpg)