Փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան
Արտակարգ Պատահար![Փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան](/timthumb.php?src=disc/28-11-23/3ba564e2361380aa2a0287980e43d359.jpg&w=780)
Նոյեմբերի 28-ին, ժամը 10։33-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է խճաշերտի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը:
![](banners/armflix.jpg)