Ադրբեջանում ԱՄՆ–ին մեղադրել են երկրում գործակալական ցանց ստեղծելու փորձի մեջ
Աշխարհ![Ադրբեջանում ԱՄՆ–ին մեղադրել են երկրում գործակալական ցանց ստեղծելու փորձի մեջ](/timthumb.php?src=disc/28-11-23/06d63f67ca398f200d30b2f342615586.jpg&w=780)
«ԱՄՆ-ն փորձում է այլ երկրներում ստեղծել գործակալների սեփական ցանցը՝ իր մտադրություններն իրականացնելու համար։ Միաժամանակ ԱՄՆ-ն փորձում է իր նենգ մտադրությունների համար օգտագործել իրենց տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ անվանող մարդկանց՝ ֆինանսավորելով նրանց։ ԱՄՆ-ն նաև փորձել է նմանատիպ ցանց ստեղծել Ադրբեջանում և զգալի միջոցներ է հատկացրել նրանց։ Նման գործողությունները հակասում են ինչպես Ադրբեջանի Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքին»,– այս մասին երեքշաբթի Trend-ին հայտնել է Միլլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) պատգամավոր Ջավիդ Օսմանովը։
Նա նշել է, որ «ԶԼՄ-ների ազատությունը հանդիսանում է այլ երկրների գործերին ԱՄՆ միջամտության հիմնական գործիքներից մեկը»։
«Ժողովրդավարությունը և խոսքի ազատությունն այլ երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտության հիմնական միջոցներից են, բոլորը գիտեն, որ ժողովրդավարության և խոսքի ազատության պայմաններում նրանք իրականում հետապնդում են իրենց շահերը»,– ասել է Օսմանովը։
![](banners/armflix.jpg)