Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից
Արտակարգ Պատահար![Փրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից](/timthumb.php?src=disc/28-11-23/0b4addbc44c416eaa6ff86756a790a90.jpg&w=780)
Նոյեմբերի 28-ին, ժամը 19։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է երթևեկելի հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ):
![](banners/armflix.jpg)