ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է
Աշխարհ![ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է](/timthumb.php?src=disc/28-11-23/89ac2c84abee51f6c499b0354068c99c.jpg&w=780)
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Սիրիան կարող է ներքաշվել մերձավորարևելյան հակամարտության մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ: Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին են:
![](banners/armflix.jpg)