Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Արտաքին Քաղաքական![Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր](/timthumb.php?src=disc/29-11-23/eea8206b5472fd616e9fdb5ab461e865.jpg&w=780)
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
![](banners/armflix.jpg)