Զախարովան Իսրայելին կոչ է արել զերծ մնալ «հայերի դեմ սադրիչ գործողություններից»
Արտաքին Քաղաքական![Զախարովան Իսրայելին կոչ է արել զերծ մնալ «հայերի դեմ սադրիչ գործողություններից»](/timthumb.php?src=disc/29-11-23/91212c0e870f9efa9d45756360ae2143.jpg&w=780)
Ռուսաստանը Իսրայելի իշխանություններին կոչ է անում ապահովել հավասար իրավունքներ քրիստոնյաների և բոլոր մյուս կրոնական համայնքների համար` ներառյալ նրանց սրբավայրերն ու ունեցվածքը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ կապված Երուսաղեմի հայկական այգիների շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել Հին քաղաքում, այսպես կոչված, հայկական այգիների շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի վրա, որը «վիճաբանության առարկա է դարձել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպությունների միջև»։ «Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների», - ասել է նա:
«Մենք չափազանց անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից»,- ասել է Զախարովան։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակներում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։ Մենք կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն նույն չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում փոխելու պատմական էթնո-դավանական հավասարակշռությունը՝ ներառյալ հարձակումները դարեր շարունակ այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի վրա»,-ասել է Զախարովան:
![](banners/armflix.jpg)