Ռուսաստանում օտարերկրացիներին կպարտավորեցնեն իշխանություններին քննադատությունն արգելող փաստաթուղթ ստորագրել
Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիներին ՌԴ ՆԳՆ-ն կպարտավորեցնի հատուկ հավատարմության պայմանագիր կնքել։ Խոսքը մի շարք սահմանափակումների պահպանման մասին է, այդ թվում՝ երկրից հեռանալուց հետո Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու արգելքի մասին։ Այս առաջարկով հանդես է եկել ՆԳՆ-ն։
«Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացուն կարգելվի միջամտել Ռուսաստանի Դաշնության պետական իշխանությունների գործունեությանը՝ վարկաբեկելով ՌԴ արտաքին և ներքին պետական քաղաքականությունը, պետական մարմինները և նրանց պաշտոնյաները», - հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ակնկալվում է, որ օտարերկրացուն պետք է վճարի հեռացման ծախսերը՝ պայմաններին չհամապատասխանելու պատճառով:
Ռուսաստանի իշխանությունները գնալով ավելի շատ միջոցներ են ձեռնարկում միգրանտների դեմ։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել խստացնել Ռուսաստանի քաղաքացիության և կացության թույլտվությունների տրամադրումը։ Առաջարկվում է նաև սահմանափակել աշխատանքային միգրանտների թիվը։