Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. նա ձերբակալվել է
Արտակարգ Պատահար![Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. նա ձերբակալվել է](/timthumb.php?src=disc/29-11-23/1b228a3451242efa7c9e2d110bc7d6a6.jpg&w=780)
Նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
![](banners/armflix.jpg)