Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Արսեն Թորոսյանն իր անտիկրոնական դավանանքով մասնակցել է կրոնական գագաթնաժողովին (տեսանյութ) «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Գազամատակարարումը կդադարեցվի Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. քաղաքագետը՝ Փաշինյանի «բալանսավորման» մասին (տեսանյութ) Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Սա պայքար է հանուն սոցիալական արդարության. Վահե Մխիթարյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան` հանդիպելու գործադուլավորների հետ․ ԶՊՄԿ գործադուլ անող քաղաքացի ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի 

Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում

Վերլուծական

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են: Մինչ բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է, իսկ ռուսական կողմը բեռի մի մասը հետ է ուղարկում՝ հիմնականում փաստաթղթային խնդիրներն ընդգծելով, ՀՀ կառավարության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, որ Լարսի անցակետի փակվելը մեր վրա որևէ ազդեցություն չի թողնի, եթե հայկական բիզնեսն արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնի։ Առանցքային բառն այստեղ «եթե»-ն է, քանի որ պարզից էլ պարզ է, որ եվրոպական շուկայի համար հայկական արտադրության ապրանքների մեծ մասը չեն համապատասխանում որակական չափանիշներով: Եվ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, այդ թվում՝ բիզնեսին նորանոր շուկաներ հայթայթելու մասով խորհուրդներ տվող պաշտոնյաներին:

Գաղտնիք չէ նաև պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել: Հայաստանից անցած տարի շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են: Ռուսաստանն այս պահին Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: 

Ո՞վ  է տուժելու Փաշինյանի կողմից արևմտյան վեկտորին հարելու արդյունքում: Պարզ է, որ առաջին հերթին՝ շարքային քաղաքացիները: Լարսի երկարաժամկետ փակվելը կարող է կոլապսի ենթարկել հայկական տնտեսությունը: Տնտեսվարողները, հատկապես նրանք, ովքեր արտահանում են արագ փչացող ապրանքներ, կանգնելու են լրջագույն ֆինանսական վնասների առջև: Բացի այդ, խնդիրը ոչ միայն զուտ բիզնես հարթության մեջ է, այլ՝ երկրի տնտեսական անվտանգության: Քանի որ առանցքային նշանակության ապրանքներ, դիցուք՝ նավթամթերքը, Հայաստանը ստանում է հենց Լարսով: Արդյո՞ք հայկական արտադրանքի արտահանման համար կառավարությունը համարժեք այլընտրանքային շուկաներ գտել է, արդյո՞ք արտադրվող ապրանքը Հայաստանի ներքին շուկայում հնարավոր է ամբողջությամբ սպառել, արտերկրում ապրող հայերը ո՞ր շուկաներից պետք է այդ առևտուրն անեն, ինչ ճանապարհով է ապրանքը նրանց հասնելու: Այս հարցերի պատասխանը կառավարությունը չունի, սակայն համառորեն շարունակում է փչացնել հարաբերություննրը Ռուսաստանի հետ և չունենալով այլընտրանքային որևէ տարբերակ սեփական քաղաքացիների և բիզնեսի համար՝ առաջ տանել պրո-արևմտյան քաղաքական գիծը:

Եվ սա բնավ էլ առաջին ծիծեռնակը չէր: Շաբաթներ առաջ, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ունեցած բոցաշունչ և իր հիմնական շեշտադրումներում՝ հակառուսական ելույթից հետո ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Այս օրինագծով նախատեսվում էր որոշակի նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ թույլատրվել են այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Օրինագծում նախատեսված փոփոխությունների ընդունումը թույլ կտար ՌԴ-ում գտնվող հայերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալել հենց հայկական վարորդական իրավունքով, մինչդեռ այժմ հայերը ստիպված շարունակելու են ՌԴ տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից քննություն հանձնելով։ Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ: Այսինքն՝ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ սիրախաղի արդյունքում կրկին տուժում են շարքային քաղաքացիները: Հարցի լրջությունը և հետևանքները հասկանալու համար պարզապես հիշեցնենք, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում:

Մեկ այլ սցենար: Փաշինյանի արևմտյան ռևերանսների արդյունքում Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նկատմամբ: Հայաստան եկող արտարժույթի մեծ մասը գալիս է հենց մասնավոր տրանսֆերտների տեսքով: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը այս տարի ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա, թե որքան մարդ է Հայաստանում ապրում դրսից և մասնավորապես՝ ՌԴ-ից եկող մասնավոր փոխանցումների հաշվին և որքան մարդ է տուժելու ՀՀ իշխանությունների անհաշվենկատ քաղաքականության արդյունքում:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի անփոխադարձ սերն Արևմուտքի հանդեպ հանգեցնի նրան, որ ՌԴ-ն վերանայի նաև Հայաստանին վաճառվող գազի գինը: Վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը լրջագույն բացասական ազդեցություն է ունենալու: Իրանից գազի ներկրման ծավալները հնարավորություն չեն տալու ամբողջովին ծածկել պահանջարկը, բացի այդ՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Արևմտյան վեկտորի ընտրությունը լրջորեն հարվածելու է նաև ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Պաշտոնական տվյալներով՝ 2017-2022թթ. Հայաստանը իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողացել բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։ Անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Կա՞ այս հարցում այլընտրանք ռուսական էներգակիրներին՝ ոչ: Եվ սա պետք է նաև քաջ գիտակցեն այն պաշտոնյաները, ովքեր, Արևմուտքի քողի տակ արևոտ ապագա խոստանալով, ժողովրդին իրականում տանում են դեպի ցուրտ և մութ անցյալ:

Վերջում ավելորդ չի լինի հիշատակել հարևան Վրաստանի օրինակը, որը 2004 թվականից սպասում էր ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությանն ու արևմտյան անվտանգային և տնտեսական երաշխիքներին: Ընդամենն օրեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մձինարաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ հակառուսական սանկցիաներին, քանի որ դա ինքնախաբեություն է և դրանից առաջին հերթին տուժելու է վրացի ժողովուրդը: Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին չի խանգարի դասեր քաղել հարևան երկրների սխալներից և, իհարկե, այդ սխալների ուղղումներից, քանի որ պարզից էլ պարզ է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն առաջին հերթին հարվածելու է շարքային քաղաքացիներին, ովքեր Փաշինյանի 5-ամյա կառավարման արդյունքում առանց այդ էլ հայտնվել են ծանր սոցիալ-տնտեսական վիճակում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Արսեն Թորոսյանն իր անտիկրոնական դավանանքով մասնակցել է կրոնական գագաթնաժողովին (տեսանյութ) «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Գազամատակարարումը կդադարեցվիՊետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպանՓորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. քաղաքագետը՝ Փաշինյանի «բալանսավորման» մասին (տեսանյութ) Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. ՂազարյանՍա պայքար է հանուն սոցիալական արդարության. Վահե Մխիթարյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան` հանդիպելու գործադուլավորների հետ․ ԶՊՄԿ գործադուլ անող քաղաքացի ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերիՈր ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Պարզվել է՝ ով է Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին սեռափոխած վիրաբույժը (տեսանյութ) Երբ բարձրաձայնեցինք մեր խնդիրը մեր վրա էնպիսի ճնշում սկսեց, որ հետ նահանջի ճանապարհ չունենք (տեսանյութ) Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ ՆԳՆ-ն տեղեկացնում է քաղաքացիներինՄեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Զախարովան կոչ արեց ադրբեջանցի լրագրողուհուն չուղղել հարցեր Հայաստանի մասին (տեսանյութ) Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ Էկվադորը Ռուսաստանից համագործակցություն է խնդրել Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ ԶատուլինՔելլոգն անվանել է Կիևի՝ միջուկային զենք ստանալու հնարավորություններըԱննա Հակոբյանը կմեկնի ԿատարԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակից համաձայնել է ազատվել աշխատանքից․ WSJ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվածը թույլ փաստաթուղթ է․ Իրանի դեսպան (տեսանյութ) Դժվար կառավարելի է և համառ. Կիևը վախենում է, որ ԱՄՆ-ը կազատվի ԶելենսկիիցՀամայնքին պատճառված 13 մլն 953 հզր դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է «Տեղի է ունեցել թյուրըմբռնում». ՊԵԿ«Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին․ ԻԻՀ դեսպան (տեսանյութ)Ինչու է Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել Արցախի դրոշը (տեսանյութ) Երկրի թիվ 1 հարկատուն արդեն 7 օր է՝ պարտադրված դադարեցրել է արտադրական գործընթացը (տեսանյութ) Թրամփը արդեն սպառնում է ալկոհոլային ապրանքանիշերին․ FTԵրթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից արձագանքել են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին 2025-ից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան. Սիսակ Գաբրիելյան Պրիմակովը անդրադարձել է Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի՝ Ռուսական տան, հարցինՈւկրաինան նոր հարձակում է սկսել Կուրսկի շրջանումՉինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը․ ՊեկինԱնսահման շնորհակալ եմ հոգևոր հայրերին․ Նազենի Հովհաննիսյան Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով փետրվարի 7-ին կլինի Նորվեգիայում․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական երկխոսություն են սկսելԻրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. դեսպան Սոբհանի Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ Նեթանյահու Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը․ ԻԻՀ դեսպան (տեսանյութ)
Ամենադիտված