Փաշինյանը Եգիպտոսից ժամանած խոշոր գործարարի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքական![Փաշինյանը Եգիպտոսից ժամանած խոշոր գործարարի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր](/timthumb.php?src=disc/29-11-23/cf2ef7b22ba5fac748ae06fb409392ba.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին:
Վարչապետը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել՝ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման գործում:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել մեր երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին: Քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
![](banners/armflix.jpg)