ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը
Օրվա խորհուրդ![ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը](/timthumb.php?src=disc/29-11-23/f1ad2b5496cc1ab76ba10e01c2b1232d.jpg&w=780)
Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձել են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ:
![](banners/armflix.jpg)