Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Աշխարհ![Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում](/timthumb.php?src=disc/29-11-23/0470f4c242d125f026bde90d0d1b2b61.jpg&w=780)
Ադրբեջանի զինված ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանի տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մարտական հրամանի համաձայն՝ զինվորականները պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիր են կատարել։
Զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են պայմանական հակառակորդի պահեստների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները։
![](banners/armflix.jpg)