ՌԴ–ում օրինագիծ է պատրաստվում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ստորագրեն «լոյալության համաձայնագիր»
Ռուսաստան![ՌԴ–ում օրինագիծ է պատրաստվում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ստորագրեն «լոյալության համաձայնագիր»](/timthumb.php?src=disc/29-11-23/8f6e596d59a65fe69d2eeff7d9b1000a.jpg&w=780)
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է օրենքի նախագծի մասին, որով նախատեսվում է «լոյալության համաձայնագրի» ստորագրում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների կողմից։
«Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող միգրանտների հետ այսպես կոչված լոյալության համաձայնագրի մասին օրենքի նախագիծը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում»,- չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը։Նա նշել է, որ նախագծի վրա աշխատանքները համատեղ իրականացվում են Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի, նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՆԳՆ-ի կողմից։
«Մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչ պարամետրեր պետք է ներառվեն այս համաձայնագրում»,- պարզաբանել է կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով, փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացու կողմից որոշակի կանոններ պահպանելու համաձայնություն, մասնավորապես՝ չվարկաբեկել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, չխեղաթյուրել Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական փաստերը»։
Ըստ նախագծի՝ ՌԴ-ում գտնվելու ընթացքում նաև պետք է հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, օր․՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին։
![](banners/armflix.jpg)