Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Իսրայելի հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար
Ժամանց![Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Իսրայելի հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար](/timthumb.php?src=disc/29-11-23/87318b7e07aa2339e96c418a372b3740.jpg&w=780)
Սուպերմոդել Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Իսրայելի հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար, հայտնում է Page Six-ը։
Ջիջի Հադիդը ջնջել է գրառումը և նոր հայտարարություն արել իր ընտանիքի հասցեին հնչած քննադատությունների ֆոնին։
«Ես ուզում էի ուշադրություն հրավիրել, թե ինչպես են Իսրայելի իշխանությունները ոտնահարում միջազգային իրավունքը: Այս դեպքում ես փորձում էի ընդգծել, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված պաղեստինցի երեխաները հաճախ չեն ստանում նույն իրավունքները, ինչ իսրայելցի երեխաները, որոնք մեղադրվում են նմանատիպ հանցագործությունների մեջ: Ցավոք, ես վատ օրինակ օգտագործեցի սա ընդգծելու համար և ափսոսում եմ դրա համար»,- գրել է Հադիդը։
Հոկտեմբերի կեսերին Հադիդների ընտանիքը քննադատության արժանացավ ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունում Պաղեստինին աջակցելու պատճառով:
![](banners/armflix.jpg)