Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար![Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել](/timthumb.php?src=disc/29-11-23/c409774e86940b88497b30c6a84da6d6.jpg&w=780)
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տրածքում՝ դեպի Երևան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում, որը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Ա.-ին, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)